ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Տոմաս Միկելկեւիչյուսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիտվական համագործակցության զարգացման, մասնավորապես՝ պաշտպանության և անվտանգության ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
«Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Լիտվայի միջեւ համագործակցության զարգացմանը, մասնավորապես՝ պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին։
Քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրության այլ հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում։