Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում բախվել են «Mitsubishi» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Mitsubishi»-ն կողաշրջվել է, կոտրվել է նաև «Mitsubishi»-ի առջևի անվահեծաններից մեկը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Toyota»-ն ճանապարհի թույլատրելի հատվածում եղել է կայանված, երբ «Mitsubishi»-ն դեպի Երևան ընթանալիս բախվել է «Toyota»-ին, մոտ 20 մետր առաջ գնացել և կողաշրջվել։