Հայաստանը լրջորեն մտածում է նոր արբանյակ կամ արբանյակներ ձեռք բերելու մասին․ ԲՏԱ նախարար

Նախարարի խոսքով, շատ կարևոր է ֆունկցիոնալ առումով ընդգծել, որ «Հայասաթ» տեսակի արբանյակները Հայաստանի համար բացառիկ կարևորություն ունեցող նախագիծ է


ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը լրջորեն մտածում է նոր արբանյակ կամ արբանյակներ ձեռք բերելու մասին։


Այս մասին այսօր ամփոփոիչ ասուլիսի ժամանակ հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն՝ ընգծելով, որ խոսքը երկրի հեռավար դիտարկման կամ տիեզերալուսանկարահանող արբանյակ ձեռք բերելու մասին է։


Նրա խոսքով՝ շատ կարևոր է ֆունկցիոնալ առումով ընդգծել, որ «Հայասաթ» տեսակի արբանյակները Հայաստանի համար բացառիկ կարևորություն ունեցող նախագիծ է և անգնահատելի արժեք ունի նախ և առաջ գիտության, հետազոտության և նորարարության իմաստով՝ Հայաստանի ներսում սեփական կարողություններով, գիտելիքով արբանյակ նախագծելու և արտադրելու տեսանկյունից։ 


«Բայց ֆունկցիոնալ առումով հասկանալի է, որ դեռևս ոլորտը պիտի զարգացման երկար ճանապարհ անցնի առավել մեծ ամբիցիաներ իր առջև դնելու համար»,- ասաց Հայրապետյանը: 


Ըստ նախարարի՝ սրանք բոլորովին տարբեր ֆունկցիոնալ խնդիրներ կատարող արբանյակներ են։

Leave a comment