Հայաստանը կհյուրընկալի բասկետբոլի կանանց Եվրոպայի Մ20 առաջնության B դիվիզիոնի խաղերը

Բասկետբոլի կանանց Եվրոպայի Մ20 առաջնության B դիվիզիոնի խաղերը կանցկացվեն Հայաստանում, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

«Ընդամենը օրեր առաջ հայտնի դարձավ, որ 2027 թվականին Երևանը կհյուրընկալի կանանց Մ16 Եվրոպայի առաջնության C դիվիզիոնը։ Այժմ՝ ևս մեկ կարևոր նորություն հայկական բասկետբոլի համար։

ՖԻԲԱ Եվրոպան Հայաստանին է վստահել նաև 2028 թվականի կանանց Մ20 Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի կազմակերպումը։

Այսպիսով, 2025 և 2026 թվականներին Եվրոպայի առաջնություններ հյուրընկալելուց հետո Երևանը կշարունակի այդ շարքը նաև 2027 և 2028 թվականներին՝ դառնալով եվրոպական մրցաշարերի անցկացման վայր չորս տարի անընդմեջ։

2028 թվականի առաջնությունը Հայաստանի մայրաքաղաքում կհամախմբի եվրոպական տարբեր երկրների երիտասարդական հավաքականներին, որոնք կպայքարեն B դիվիզիոնի չեմպիոնական տիտղոսի և A դիվիզիոնի ուղեգրերի համար։

Երևանում չորս տարի անընդմեջ Եվրոպայի առաջնությունների անցկացումը ՖԻԲԱ Եվրոպայի և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի շարունակական համագործակցության արդյունքն է»,- նշված է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:

Leave a comment