Հրաձգության Հայաստանի հավաքականը նոյեմբերի 25-29-ը Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում կմասնակցի «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարին, հաղորդում է ՀՀՖ մամուլի ծառայությունը:
Հավաքականը մրցավայր կմեկնի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ։
Հայաստանի թիմը մրցաշարում հանդես կգա հետևյալ կազմով․ Էլմիրա Կարապետյան, Բենիկ Խլղաթյան, Գևորգ Մելքոնյան, Արմեն Գևորգյան, Արտակ Ամիրյան, Աննա Պողոսյան, Հայկ Սարգսյան, Արտյոմ Գրիգորյան, Սեդա Գաբրիելյան, Լիլյա Մարտիրոսյան: