Միացյալ Թագավորության MI5 ներքին հակահետախուզության և ազգային անվտանգության գործակալությունը կոչ է արել բրիտանական պաշտպանական ընկերություններին ուժեղացնել անվտանգության միջոցառումները՝ հաշվի առնելով ռուսական դիվերսիոն փորձերի աճը, այդ թվում՝ հրկիզումները և լիազորված անձանց միջոցով իրականացվող հարձակումները․ հաղորդել է Bloomberg-ը։
Հետախուզական ծառայությունը հատուկ շեշտադրում է կատարել այն ընկերությունների վրա, որոնք զենք և սարքավորումներ են մատակարարում Ուկրաինային:
«Վերջին ամիսներին Ռուսաստանը ակտիվացրել է իր ջանքերը՝ Եվրոպայում պաշտպանական արդյունաբերության օբյեկտներում դիվերսիաներ իրականացնելու համար», – հայտարարել է MI5-ը՝ նախազգուշացնելով, որ Մոսկվան ձգտում է խաթարել Արևմուտքի աջակցությունը Կիեւին:
Երեքշաբթի օրը բրիտանական հետախուզական ծառայությունները կոչ են արել պաշտպանական ընկերություններին անհապաղ ուժեղացնել իրենց օբյեկտների անվտանգությունը և սահմանափակել իրենց գործունեության վերաբերյալ հանրային տեղեկատվության բացահայտումը: