Հորմուզի նեղուցում նավեր են հարձակման ենթարկվել. UKMTO

Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO) հայտնել է, որ Հորմուզի նեղուցով դեպի արևելք ընթանալիս երեք նավ է խոցվել անհայտ արկերով։

Վարչությունը նշել է, որ միջադեպի մասին տեղեկատվությունը ստացվել է ուշացումով։

Երեք նավերն էլ շարունակել են իրենց երթը, իսկ անձնակազմերը չեն տուժել։

Վնասվածքների չափն ու շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունը դեռ պետք է պարզվեն։

 

Leave a comment