Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում

Մասնաճյուղը կբացվի մինչև տարեվերջ և կգործի Պռոշյան փողոցում


ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ամերիաբանկն ամփոփում է Persona փաթեթի գործունեության առաջին տարին` միաժամանակ հայտարարելով նոր` Persona մասնաճյուղի բացման մասին: Մասնաճյուղը կբացվի մինչև տարեվերջ և կգործի Պռոշյան փողոցում:


«Դու տարբերվում ես» կարգախոսով գործարկված Persona փաթեթը հաճախորդներին առաջարկում է բանկային ծառայություններից դուրս մի շարք արտոնություններ՝ ճանապարհորդություն, ժամանցի և առօրյա կյանքի տարբեր ոլորտներում առկա հնարավորություններ և այլն: Փաթեթի նպատակն է չսահմանափակել հաճախորդների փորձառությունը ֆինանսական գործարքներով և նրանց առօրյայում ապահովել լրացուցիչ արժեք։


Փաթեթն ունի երեք մակարդակ՝ Persona, Persona Status և Persona Club։ Յուրաքանչյուր մակարդակ ունի իր չափանիշներն ու արտոնությունների շրջանակը։ Հաճախորդը կարող է համապատասխանել տվյալ մակարդակին սահմանված երեք չափանիշներից առնվազն մեկի հիման վրա։


Յուրաքանչյուր մակարդակի շրջանակում հասանելի արտոնությունները սահմանվում են Ամերիաբանկի գործող պայմաններով և սակագներով: Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է Ամերիաբանկի պաշտոնական կայքում։


Փաթեթի շրջանակում հաճախորդները, իրենց կարգավիճակից և գործող պայմաններից կախված, կարող են օգտվել բանկային ծառայությունների և ֆինանսական պրոդուկտների հատուկ պայմաններից, բարձր դասի քարտերից և դրանց արտոնություններից, ինչպես նաև ճանապարհորդության, ժամանցի, գնումների և գործընկերային ծառայությունների հատուկ առաջարկներից։


Մեկ տարվա ընթացքում Persona-ն զարգացել է որպես ոչ միայն բանկային արտոնությունների համակարգ, այլև հաճախորդների հետ շարունակական կապի և նրանց առօրյայում հավելյալ արժեք ստեղծելու հարթակ։


Արդյունքում, փաթեթի շուրջ մեկ տարվա ընթացքում ձևավորվել է ակտիվ համայնք․ավելի քան 13.000 մարդ միացել է Persona-ի Telegram-յան փակ ալիքին, որտեղ ամեն շաբաթ ստանում է ոլորտային նորություններ ու lifestyle արտոնությունների տարբեր առաջարկներ։


Persona-ի առաջարկի կարևոր բաղադրիչներից է նաև հաճախորդների խնայողության հնարավորությունը: Բանկից նշում են, որ Persona-ի շրջանակում հասանելի արտոնություններից և գործընկերային առաջարկներից օգտվելու դեպքում հաճախորդների տարեկան խնայողությունը կարող է լինել ավելի քան 310,000 դրամ։ Խնայողության չափը կախված է հաճախորդի կարգավիճակից, ծառայություններից օգտվելու հաճախականությունից և մի շարք այլ գործոններից։


Persona-ի անդամ լինելը նաև լի է անակնկալ խաղարկություններով։ Մասնավորապես, «Ճանապարհ դեպի Ճապոնիա» արշավի շրջանակում հաճախորդները, ստանալով կամ պահպանելով իրենց կարգավիճակը, հնարավորություն էին ստացել կուտակելու կուպոններ և մասնակցելու դեպի Ճապոնիա ճանապարհորդության խաղարկությանը: Արդյունքում հինգ հաճախորդ շահել է երկու անձի համար նախատեսված ճանապարհորդություն դեպի Ճապոնիա։


Ամերիաբանկի մասին


Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:


Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:


 

Leave a comment