Եվրոպան պնդում է, բայց դեռ պարզ չէ` ինչ դեր կարող է ունենալ բանակցություններում․ Պեսկով

https://arm.sputniknews.ru/20261124/evrvopan-pndum-e-bajc-der-parz-che-inch-der-karvogh-e-unenal-banakcutjunnerum-peskvov-109710092.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/09/02/93015335_171:0:2902:2048_1920x0_80_0_0_a031baf1607bcf8a8ec1f992c244d71e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, եվրոպա, բանակցություններ, դմիտրի պեսկով

ռուսաստան, եվրոպա, բանակցություններ, դմիտրի պեսկով

Բաժանորդագրվել

Առայժմ որոշված չեն եռակողմ բանակցությունների վերսկսման հստակ ժամկետները։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Եվրոպացիները պնդում են, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները վերածվեն քառակողմ ձևաչափի: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Գոյություն ունեն տարբեր տեսակետներ։ Եվրոպացիները պնդում են, որ բանակցություններն արդեն քառակողմ ձևաչափով լինեն», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Նա նշել է, որ առայժմ որոշված չեն եռակողմ բանակցությունների վերսկսման հստակ ժամկետները։

Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանի համար առայժմ հասկանալի չէ, թե Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությունն ինչ «հավելյալ արժեք» կարող է բերել բանակցային գործընթացին

«Մենք առայժմ լիովին չենք հասկանում, թե եվրոպացիների մասնակցությունն ինչ հավելյալ արժեք կարող է ստեղծել և ինչ լրացուցիչ ներդրում կարող է ունենալ խաղաղ կարգավորման գործընթացում», – ասել Է Պեսկովը:

Հիշեցնենք` նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում կայացան Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները: Ռուսական խումբը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը հայտնեց` եվրոպական անվտանգության ճարտարապետության հարցը հանդիպման առանցքային թեման էր: Նա նաև նշեց, որ կողմերը պայմանավորվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների նոր լայնածավալ փոխանակման մասին:

ՌԴ–ն Աբու Դաբիում անդրադարձել է նաև անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին. ԱԳՆ

Leave a comment