https://arm.sputniknews.ru/20261124/pashinjany-dati-e-tvel-sevak-hakvobjanin-ev-erku-lratvamijvoci-4-mln-e-pahanjum-109696456.html
Փաշինյանը դատի է տվել Սևակ Հակոբյանին և երկու լրատվամիջոցի. 4 մլն է պահանջում
Փաշինյանը դատի է տվել Սևակ Հակոբյանին և երկու լրատվամիջոցի. 4 մլն է պահանջում
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը պահանջում է հերքումը հրապարակել նաև տեսաձայնագրության միջոցով՝ առանց հասանելիության ժամկետի սահմանափակման։ 24.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-24T11:51+0400
2026-11-24T11:51+0400
2026-11-24T11:52+0400
նիկոլ փաշինյան
սևակ հակոբյան
զլմ
դատ
փոխհատուցում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0b/106719183_0:84:1600:984_1920x0_80_0_0_c879859510f7b031bcdc8472f046dcad.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Yerevan Today»լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանին, «Մեդիա պլյուս» ՍՊԸ-ին և «Հայելի ակումբ» ժողովրդավարության աջակցության հասարակական կազմակերպությանը՝ պահանջելով հերքել իր հասցեին հնչեցված՝ զրպարտություն համարվող տեղեկությունները և փոխհատուցում վճարել։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։Հայցի համար հիմք են հանդիսացել նոյեմբերի 19-ին և 20-ին արված հրապարակումները, որոնցում, ըստ հայցվորի, Փաշինյանին վերագրվել են «բարձր մակարդակի թալանի» և «բարձր կարգի կոռուպցիայի» վերաբերյալ փաստացի տվյալներ։Փաշինյանը պահանջում է պատասխանողներին պարտավորեցնել դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակային հերքում տարածել նույն յութուբյան ալիքներով, լրատվական կայքերով և ֆեյսբուքյան էջերով, որոնց միջոցով տարածվել են վիճարկվող տեղեկությունները։Փաշինյանը պահանջում է հերքումը հրապարակել նաև տեսաձայնագրության միջոցով՝ առանց հասանելիության ժամկետի սահմանափակման։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0b/106719183_89:0:1512:1067_1920x0_80_0_0_8472d210f984fac865a2c3b72023ae9b.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, սևակ հակոբյան, զլմ, դատ, փոխհատուցում
նիկոլ փաշինյան, սևակ հակոբյան, զլմ, դատ, փոխհատուցում
11:51 24.11.2026 (Թարմացված է: 11:52 24.11.2026)
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը պահանջում է հերքումը հրապարակել նաև տեսաձայնագրության միջոցով՝ առանց հասանելիության ժամկետի սահմանափակման։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Yerevan Today»լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանին, «Մեդիա պլյուս» ՍՊԸ-ին և «Հայելի ակումբ» ժողովրդավարության աջակցության հասարակական կազմակերպությանը՝ պահանջելով հերքել իր հասցեին հնչեցված՝ զրպարտություն համարվող տեղեկությունները և փոխհատուցում վճարել։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Բացի հրապարակային հերքումից՝ Նիկոլ Փաշինյանը պահանջում է Սևակ Հակոբյանից, «Մեդիա պլյուս» ՍՊԸ-ից և «Հայելի ակումբ»–ից համապարտության կարգով (համատեղ) բռնագանձել 4 մլն դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում։
Հայցի համար հիմք են հանդիսացել նոյեմբերի 19-ին և 20-ին արված հրապարակումները, որոնցում, ըստ հայցվորի, Փաշինյանին վերագրվել են «բարձր մակարդակի թալանի» և «բարձր կարգի կոռուպցիայի» վերաբերյալ փաստացի տվյալներ։
Փաշինյանը պահանջում է պատասխանողներին պարտավորեցնել դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակային հերքում տարածել նույն յութուբյան ալիքներով, լրատվական կայքերով և ֆեյսբուքյան էջերով, որոնց միջոցով տարածվել են վիճարկվող տեղեկությունները։
Փաշինյանը պահանջում է հերքումը հրապարակել նաև տեսաձայնագրության միջոցով՝ առանց հասանելիության ժամկետի սահմանափակման։