Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ դատավոր չէ. դատարանի վճիռն ուժի մեջ է մտել

https://arm.sputniknews.ru/20260216/hrajr-tvovmasjann-ajlevs-sd-datavvor-che-datarani-vtshirn-uzhi-mej-e-mtel-98857316.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/504/03/5040318_181:0:1600:1064_1920x0_80_0_0_09a997ffbe5f15cab6be96e1579d2e40.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, դատարան, հրայր թովմասյան, սահմանադրական դատարան

հայաստան, դատարան, հրայր թովմասյան, սահմանադրական դատարան

Բաժանորդագրվել

Թովմասյանն ազատվել էր քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետները 2019 թվականին անցած լինելու պատճառաբանությամբ։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Հրայր Թովմասյանն այլևս Սահմանադրական դատարանի դատավոր չէ։ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։

«Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2026 թվականի փետրվարի 12-ին որոշում է կայացրել բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին, ինչը նշանակում է, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը 2026 թվականի փետրվարից 12-ից մտել է օրինական ուժի մեջ»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվական սեպտեմբերին ՀՀ արդարադատության նախկին նախարարին մեղավոր ճանաչեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, բայց ազատեց քրեական պատասխանատվությունից:։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերին անփոփոխ թողեց առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը։

Դատախազությունը, դատախազը վերաքննիչ բողոք ներկայացրին արարքների վերաորակման և վաղեմության ժամկետի կիրառման մասով, իսկ պաշտպանները վերաքննիչ բողոքներ ներկայացրին՝ խնդրելով ճանաչել Հրայր Թովմասյանի անմեղությունը: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի սեպտեմբերի 30-ին որոշեց մերժել բողոքները և դատավճիռը թողեց անփոփոխ։

ՀՀ գլխավոր դատախազը, մեղադրյալը և նրա պաշտպանը վճռաբեկ բողոքներ ներկայացրին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի որոշման դեմ: Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը մերժել է վարույթ ընդունել հենց այս բողոքները, ինչն էլ նշանակում է, որ Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ դատավոր չէ։

Leave a comment