Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Էստոնիայի ժամանակավոր հավատարմատարը, որին բողոք է հայտնվել Տալլինի՝ Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշման կապակցությամբ։ 

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության համաձայն՝ սահմանը փակելու որոշումը հարված կհասցնի Էստոնիայի տնտեսությանը և բացասական հետևանքներ կունենա ոչ միայն Տալլինի, այլև նրա՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար։

ՌԴ ԱԳՆ-ն նաև պնդել է, որ Էստոնիան լռելյայն տրամադրում է իր օդային տարածքը՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի՝ Ռուսաստանի հյուսիսարևմտյան շրջանների ուղղությամբ հարձակումներ իրականացնելու նպատակով թռիչքների համար։

 

Leave a comment