Քաղաքականություն
23.11.2026 | 22:30
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցել է NVIDIA-ի տնօրենների խորհրդի՝ Ջենսեն Հուանգին ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում վերադարձնելու որոշմանը։ Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Truth Social սոցիալական ցանցում։
«NVIDIA-ի տնօրենների խորհուրդը ճիշտ որոշում է կայացրել՝ Ջենսեն Հուանգին ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում վերադարձնելու վերաբերյալ։ Երկրին անհրաժեշտ է Ջենսեն Հուանգի ղեկավարումը NVIDIA-ում՝ ապահովելու ոչ միայն ընկերության, այլև ամերիկյան տնտեսության հաջողությունն ու բարգավաճումը։ ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար»,- գրել է Թրամփը։
Նա նշել է, որ ԱՄՆ գլխավոր դատախազը հաստատել է՝ ԱՄՆ կառավարությունը չունի ապացույցներ, որ նա որևէ անօրինական գործողություն է կատարել։
«Անձամբ ես ճանաչել եմ Ջենսենին և կարող եմ ասել, որ նա իսկական հայրենասեր է և ազգային հարստություն։ Առանձին նշեմ, որ NVIDIA-ն պետք է շարունակի ընկերության ներսում ԱՄՆ արտահանման վերահսկողության կանոնների պահպանման մանրակրկիտ հետաքննությունը՝ համոզվելու համար, որ կատարում է իր իրավական պարտավորությունները և ԱՄՆ ազգային անվտանգությունը պաշտպանելու իր հայրենասիրական պարտքը։ Շնորհավորում եմ Ջենսենին, NVIDIA-ի տնօրենների խորհրդին, Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին և, իհարկե, ողջ աշխարհին»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի