Վարդենյաց լեռնանցքում բուք է
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 20։05-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում բուք է։ Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրությունում։