Պաշտոններից հետ են կանչվել Հայաստանի 6 դեսպաններ և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը

Քաղաքականություն

23.11.2026 | 19:58

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, հրամանագրեր է ստորագրել մի շարք երկրներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպաններին, ինչպես նաև միջազգային կառույցներում ՀՀ ներկայացուցիչներին պաշտոններից հետ կանչելու մասին։

Մասնավորապես, Անահիտ Հարությունյանը հետ է կանչվել Կանադայում, Կուբայի Հանրապետությունում, Դոմինիկանայի Հանրապետությունում և Ջամայկայում Հայաստանի դեսպանի պաշտոնից։

Հովհաննես Վիրաբյանը հետ է կանչվել Արգենտինայում, Չիլիում և Պերուում Հայաստանի դեսպանի պաշտոնից։

Տիգրան Մկրտչյանը հետ է կանչվել Հունաստանում և Ալբանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից, իսկ Ծովինար Համբարձումյանը՝ Բուլղարիայում և Հյուսիսային Մակեդոնիայում ՀՀ դեսպանի պաշտոնից։

Պաշտոնից հետ է կանչվել նաև Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը։

Վիկտոր Բիյագովը հետ է կանչվել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոններից։

Բացի այդ, Արման Իսրայելյանը հետ է կանչվել Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի առաքելության ղեկավարի պաշտոնից։

Համապատասխան հրամանագրերը ստորագրվել են վարչապետի առաջարկությունների հիման վրա՝ Սահմանադրության և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի դրույթներին համապատասխան։

Leave a comment