Հայտնի են 2027-ի ՏԻՄ ընտրությունների անցկացման օրերը

Քաղաքականություն

23.11.2026 | 19:13

2027 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 26-ին և հոկտեմբերի 24-ին։ Այս մասին որոշում է ստորագրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։

Որոշումն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակելու պահից։

Հիշեցնենք՝ այս տարի ՏԻՄ ընտրություններ են եղել սեպտեմբերի 27-ին և հոկտեմբերի 25-ին։ Առաջիկայում ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 13-ին։

Leave a comment