Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն ուշագնաց է եղել խաղից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արգենտինական «Բոկա Խունիորսի» ավագ Լեանդրո Պարեդեսն ուշագնաց է եղել Կոպա Սուդամերիկանայի եզրափակիչից հետո հարցազրույց տալու ժամանակ:

Բրազիլական «Աթլետիկո Մինեյրոյի» դեմ հաղթական խաղից (2:0) ու տիտղոս նվաճելուց հետո 32-ամյա կիսապաշտպանը պատասխանելիս է եղել լրագրողների հարցերին, սակայն անսպասելի վայր է ընկել: Բուժանձնակազմն անմիջապես հասել է օգնության, ինչից հետո Պարեդեսն ուշքի է եկել և ուղևորվել հանդերձարան:

Կոլումբիայում կայացած հանդիպման ժամանակ ևս Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն իրեն վատ է զգացել շոգի և բարձր խոնավություն պատճառով: Նա փոխարինում է խնդրել 58-րդ րոպեին:

Հանդիպումից հետո Լեանդրո Պարեդեսը բուժզննում է անցել, իսկ ավելի ուշ սոցցանցերում հայտնել է, որ իր հետ ամեն բան կարգին է:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment