Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական հետախուզությունը վարչապետ Բենիամին Նեթանյահուին զգուշացրել է, որ առանց ԱՄՆ-ի մասնակցության Իրանի վրա հարձակումը կարող է հանգեցնել հակամարտության ընդլայնմանը ողջ տարածաշրջանում․ այս մասին հայտնել է N12 հեռուստաալիքը։
Ըստ իսրայելական հետախուզության գնահատականների՝ ռազմական գործողությունները կարող են տարածվել Լիբանանի, Սիրիայի և Գազայի հատվածի վրա։
Այս գնահատականը ներկայացվել է Բենիամին Նեթանյահուին պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ։ Ըստ ռազմական հետախուզության տվյալների՝ եթե Իսրայելը հարված հասցնի, ապա գործողությունը չի ավարտվի երեքից հինգ օրվա ընթացքում, ինչը հակասում է հրեական պետության վարչապետի և արտաքին «Մոսսադ» հետախուզական ծառայության ղեկավար Ռոման Հոֆմանի ակնկալիքներին։
N12-ը նշել է, որ վերջին շաբաթներին Իսրայելում ակտիվորեն քննարկվում է առանց ԱՄՆ-ի մասնակցության կամ հավանության Իրանի վրա հարձակվելու հնարավորությունը։ Kan հեռարձակող ընկերությունը, հղում անելով աղբյուրի, հայտնել է, որ Նեթանյահուն շարունակում է հորդորել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հարձակվել Իրանի վրա «հնարավորինս շուտ»։