Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունը ստուգումներ է իրականացրել «Պարմա» և «Տիտան» սուպերմարկետների 13 մասնաճյուղերում՝ ընդհանուր առմամբ հայտնաբերելով վարչական իրավախախտման 17 դեպք։
Հսկողության արդյունքում «Պարմա» առևտրային ցանցի 7 խանութում արձանագրվել է վարչական իրավախախտման 8 դեպք։ Դրանցից 7-ը վերաբերել են պիտանիության ժամկետը լրացած ապրանքների վաճառքին, իսկ մեկ դեպքում հայտնաբերվել է առանց համապատասխան թույլտվության գովազդի տեղադրում։
Ստուգումներ են իրականացվել նաև «Տիտան» ցանցի 6 խանութում, որտեղ ընդհանուր առմամբ բացահայտվել է 9 իրավախախտում։ Մասնավորապես, արձանագրվել է ժամկետանց ապրանքների իրացման 6 դեպք, Կառավարության սահմանած պահանջների չպահպանման մեկ դեպք, առանց անհրաժեշտ թույլտվության ոգելից խմիչքների վաճառքի մեկ դեպք, ինչպես նաև գովազդի՝ առանց համապատասխան թույլտվության տեղադրման մեկ դեպք։