Նա վերահաստատեց՝ Փաշինյանի հետ բանակցելը բացառվում է։
Նշենք, որ սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ, իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։
«Ահաբեկիչների հետ չենք բանակցելու, Փաշինյանի գործողություններն ահաբեկչի գործողություններ են։ Քաղաքական ուժերի ղեկավարներին կալանավորել, քրեական գործեր, դատական պրոցեսներ. դա ահաբեկչին բնորոշ գործողություն է։ Ներսում Փաշինյանը սպառնում է բուլդոզերով, Ադրբեջանը սպառնում է պատերազմով։ Այս պայմաններում ի՞նչ հանրաքվեի մասին կարող ենք խոսել»,- ասաց Խաչատրյանը։
Ընդդիմադիր խմբակցության քարտուղարը հորդորեց Փաշինյանին իրականացնել իր հնչեցրած երկրորդ սպառնալիքը՝ արտահերթ ընտրություններ։
«Բայց, ինչպես նկատեցիք, ԱԺ-ում Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ կա՛մ Սահմանադրություն, կա՛մ ժողովուրդը ձեզ կհեռացնի, ու բացառեց արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Փաշինյանն այս քանի օրը խոսում է, որ իրեն հեռացնելու միակ տարբերակն ապստամբությունն է ու հեղափոխությունը, այսինքն՝ բացառում է, որ ընտրություններով կարող է հեռանալ»,- նշեց Խաչատրյանը։
Պատգամավորը շեշտեց` իրենց խմբակցության դիրքորոշումն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, ՀՀ գործող Սահմանադրությունը չփոխվի, ՀՀ–ն Ադրբեջանի վասալ պետություն չդառնա։
«Եթե Սահմանադրությունը փոխվեց, Հայաստանը դարձավ ադրբեջանական գաղութ, ո՞վ ասաց, որ ընտրություններ կլինեն հերթական կամ արտահերթ»,– հավելեց նա։
Արթուր Խաչատրյանը հակադարձեց նաև Փաշինյանի հայտարարությանը, թե գործող Սահմանդրությունը կոնֆլիկտածին է (ՀՀ վարչապետն
այսօր իր ելույթում նշեց, թե ստեղծվում է 4–րդ հանրապետություն, քանի որ 3–րդ հանրապետությունը ստեղծվել է ոչ թե քաղաքացիների անվտանգությունն ապահովելու, այլ հակամարտության համար)։