Քաղաքականություն
23.11.2026 | 11:20
Ուկրաինական զինված ուժերը նոյեմբերի լույս 23-ի գիշերը հարվածներ են հասցրել Թաթարստանի Ալմետևսկ և Ռոստովի մարզի Նովոշախտինսկում գտնվող նավթային ենթակառուցվածքների օբյեկտներին, գրում է Meduza-ն։
Ալմետևսկում կրկին հարձակման է ենթարկվել «Կալեյկինո» նավթամղման կայանը։ Astra-ն և ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային նախագիծը հրապարակել են կայանում բռնկված հրդեհի կադրերը։
ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Թաթարստանի ղեկավարի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ ոհանրապետության տարածքում հարձակման են ենթարկվել նավթի պահուստարաններ։
«Երկարատև հարձակման հետևանքով մի քանի օբյեկտներ վնասվել են։ Զոհեր և տուժածներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռոստովի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Նովոշախտինսկի նավթամթերքի գործարանին։ Ականատեսների հրապարակած կադրերում քաղաքի երկնքում սև ծուխ է։
«Կալեյկինո» նավթամղիչ կայանը ռուսական նավթամուղային համակարգի առանցքային հանգույցներից է։ Այն պատկանում է «Տրանսնեֆտ-Պրիկամյե» ԲԲԸ-ին։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կայանի վրա նախորդ անգամ հարձակվել էին նոյեմբերի 19-ին։
Նովոշախտինսկի նավթամթերքի գործարանը Ռոստովի մարզի միակ նավթավերամշակման գործարանն է և Ռուսաստանի հարավում վառելիքի խոշորագույն մատակարարներից մեկը։ Այն բազմիցս դարձել է ուկրաինական հարվածների թիրախ։ Սեպտեմբերի վերջին Ռոստովի մարզի իշխանությունները հայտնել էին, որ հերթական հարձակումից հետո նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի