ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հրապարակել է Սահմանադրության նոր նախագիծը։
Հայաստանի նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է առաջին հոդվածով ամրագրել, որ Հայաստանի Հանրապետության հիմնադիրը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Գործող Սահմանադրությունում նման ձևակերպում չկա․ դրա առաջին հոդվածը սահմանում է, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է։ Նոր նախագծով այս դրույթը տեղափոխվել է երկրորդ հոդված՝ համալրվելով «աշխարհիկ» բնորոշմամբ։ Միաժամանակ առաջին հոդվածով սահմանվում են պետության հիմնադրման նպատակները՝ անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունը, ինքնության և մարդու իրավունքների պաշտպանությունը, որոնց իրականացումը բնորոշվում է որպես պետական շահ։
Նոր Սահմանադրության նախագծի 1-ին և 2-րդ գլուխները ստորև․
«Գլուխ 1. ՀԻՄՆԱՐԱՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության հիմնադիրը
1. Հայաստանի Հանրապետության հիմնադիրը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։
2. Ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունը հիմնադրել է իր անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունը ապահովելու, ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով։ Այս նպատակի իրականացումը պետական շահ է։
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունը
1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, աշխարհիկ, սոցիալական պետություն է»։
Համեմատություն գործող Սահմանադրության հետ
Գործող Սահմանադրության առաջին հոդվածում նշվում է.
«Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»։
Հայաստանի Հանրապետության Կառավարություն
Նոր նախագծում այս դրույթը դարձել է երկրորդ հոդված՝ հետևյալ ձևակերպմամբ.
«Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, աշխարհիկ, սոցիալական պետություն է»։