ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նոր Սահմանադրության նախագիծը այդ նպատակով ստեղծված կայքովկայքով:
«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ․
Ուրախ եմ ներկայացնել ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով։
Կայքը ստեղծվել է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար առավելագույնս հարմարավետ լինի նոր Սահմանադրության նախագիծը կարդալն ու առաջարկներ ներկայացնելը», – ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը՝ հայտնելով ժամը 10:00-ին ուղիղ եթերում ուղերձով հանդես գալու մասին: