Օդի ջերմաստիճանը էլի կնվազի. եղանակի տեսություն

Բաժանորդագրվել

Երևանում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 10-12, երեկոյան՝ 6-8 աստիճան։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 23-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով։

Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Երևանում նոյեմբերի 23-ին ու 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 10-12, երեկոյան՝ 6-8 աստիճան։

Leave a comment