https://arm.sputniknews.ru/20261122/adrbejann-arevtury-karvogh-e-ogtagvortsel-hhi-nkatmamb-nvor-ltsakner-steghtselu-hamar-qaghaqaget-109646751.html
Ադրբեջանն առևտուրը կարող է օգտագործել ՀՀ–ի նկատմամբ նոր լծակներ ստեղծելու համար․ քաղաքագետ
Ադրբեջանն առևտուրը կարող է օգտագործել ՀՀ–ի նկատմամբ նոր լծակներ ստեղծելու համար․ քաղաքագետ
Sputnik Արմենիա
Սուրենյանցի համոզմամբ՝ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը պետք է ծառայի Հայաստանի ազգային շահերին և ամրապնդի երկրի ինքնիշխանությունը, ոչ թե խորացնի… 22.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-22T18:09+0400
2026-11-22T18:09+0400
2026-11-22T18:10+0400
սուրեն սուրենյանց
առևտուր
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/05/99490465_0:63:1200:738_1920x0_80_0_0_f6b907f29204fccdb148088c2fd7467f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանը Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները կարող է օգտագործել տնտեսական և քաղաքական ազդեցության նոր լծակներ ձևավորելու նպատակով։ Նման մտահոգություն է հայտնել քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում։ Նա իր մտահոգությունը հիմնավորել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության խիստ անհամաչափությամբ։ Հղում անելով Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեի վիճակագրությանը՝ վերլուծաբանը նշել է, որ 2026 թվականի հունվար–սեպտեմբերին Ադրբեջանից Հայաստան արտահանվել է շուրջ 23,45 մլն դոլարի ապրանք, մինչդեռ Հայաստանից Ադրբեջան արտահանումը կազմել է ընդամենը 95,5 հազար դոլար։Այսպիսով, ըստ ներկայացված տվյալների, ադրբեջանական արտահանումը հայկականից շուրջ 246 անգամ ավելի է եղել։Սուրենյանցի գնահատմամբ՝ խնդիրը միայն առևտրի ծավալների տարբերությունը չէ։ Ըստ նրա կարևոր է նաև ապրանքների կառուցվածքը. Ադրբեջանից Հայաստան հիմնականում մատակարարվում են բենզին և դիզելային վառելիք, իսկ Հայաստանից Ադրբեջան արտահանվում է հիմնականում ալյումինե փայլաթիթեղ։ Վերլուծաբանի կարծիքով՝ նման հարաբերությունները կարող են աստիճանաբար հանգեցնել Հայաստանի էներգետիկ կախվածության խորացմանը։Սուրենյանցը հավելել է, որ դեմ չէ Ադրբեջանի հետ առևտրին, քանի որ տնտեսական համագործակցությունը կարող է նպաստել խաղաղությանը։ Սակայն, նրա համոզմամբ, դրա համար անհրաժեշտ են փոխշահավետ հարաբերություններ և փոխադարձ կախվածություն։Վերլուծաբանը հիշեցրել է նաև, որ ապրանքները դեռևս տեղափոխվում են Վրաստանի տարածքով, քանի որ հայ–ադրբեջանական սահմանը փակ է։ Նա քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ պնդելով, որ վերջիններս առևտրի վերականգնումը ներկայացնում են որպես խաղաղության ամրապնդման կարևոր ձեռքբերում՝ անտեսելով հնարավոր երկարաժամկետ ռիսկերը։Սուրենյանցի համոզմամբ՝ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը պետք է ծառայի Հայաստանի ազգային շահերին և ամրապնդի երկրի ինքնիշխանությունը, ոչ թե խորացնի կախվածությունը Ադրբեջանից։ Հակառակ դեպքում՝ խաղաղության գրավիչ կարգախոսների ներքո, ըստ Սուրենյանից, կարող է ձևավորվել մի համակարգ, որտեղ Ադրբեջանն իր ռազմական և քաղաքական ճնշման գործիքակազմը կհամալրի նաև տնտեսական լծակներով։Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ–ները, հղում անելով իրենց պետական մաքսային կոմիտեին, նշել էին, որ 2026 թվականի հունվար–սեպտեմբերին Հայաստանից շուրջ 100 հազար դոլարի ապրանք է արտահանվել Ադրբեջան։ Ադրբեջանը հունվար–սեպտեմբերին Հայաստան է արտահանել 23,45 մլն դոլարի ապրանք:
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/05/99490465_67:0:1134:800_1920x0_80_0_0_8db4ee0c0cf66ba5d1b46b026991fa8d.jpg.webp
սուրեն սուրենյանց, առևտուր, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
սուրեն սուրենյանց, առևտուր, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Սուրենյանցի համոզմամբ՝ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը պետք է ծառայի Հայաստանի ազգային շահերին և ամրապնդի երկրի ինքնիշխանությունը, ոչ թե խորացնի կախվածությունը Ադրբեջանից։
«Բաքվի հետևողական քաղաքականությունը հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանն առևտուրը դիտարկում է նաև որպես Հայաստանի նկատմամբ ազդեցության նոր լծակներ ձևավորելու միջոց»,– գրել է Սուրենյանցը։
Նա իր մտահոգությունը հիմնավորել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության խիստ անհամաչափությամբ։ Հղում անելով Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեի վիճակագրությանը՝ վերլուծաբանը նշել է, որ 2026 թվականի հունվար–սեպտեմբերին Ադրբեջանից Հայաստան արտահանվել է շուրջ 23,45 մլն դոլարի ապրանք, մինչդեռ Հայաստանից Ադրբեջան արտահանումը կազմել է ընդամենը 95,5 հազար դոլար։
Այսպիսով, ըստ ներկայացված տվյալների, ադրբեջանական արտահանումը հայկականից շուրջ 246 անգամ ավելի է եղել։
Սուրենյանցի գնահատմամբ՝ խնդիրը միայն առևտրի ծավալների տարբերությունը չէ։ Ըստ նրա կարևոր է նաև ապրանքների կառուցվածքը. Ադրբեջանից Հայաստան հիմնականում մատակարարվում են բենզին և դիզելային վառելիք, իսկ Հայաստանից Ադրբեջան արտահանվում է հիմնականում ալյումինե փայլաթիթեղ։ Վերլուծաբանի կարծիքով՝ նման հարաբերությունները կարող են աստիճանաբար հանգեցնել Հայաստանի էներգետիկ կախվածության խորացմանը։
«23,5 միլիոն դոլարը Հայաստանի նավթամթերքի ընդհանուր ներմուծման համեմատ դեռ մեծ ծավալ չէ, սակայն էականը ոչ այնքան գումարն է, որքան ձևավորվող հարաբերությունների տրամաբանությունը»,– ընդգծել է վերլուծաբանը։
Սուրենյանցը հավելել է, որ դեմ չէ Ադրբեջանի հետ առևտրին, քանի որ տնտեսական համագործակցությունը կարող է նպաստել խաղաղությանը։ Սակայն, նրա համոզմամբ, դրա համար անհրաժեշտ են փոխշահավետ հարաբերություններ և փոխադարձ կախվածություն։
Վերլուծաբանը հիշեցրել է նաև, որ ապրանքները դեռևս տեղափոխվում են Վրաստանի տարածքով, քանի որ հայ–ադրբեջանական սահմանը փակ է։
Նա քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ պնդելով, որ վերջիններս առևտրի վերականգնումը ներկայացնում են որպես խաղաղության ամրապնդման կարևոր ձեռքբերում՝ անտեսելով հնարավոր երկարաժամկետ ռիսկերը։
Սուրենյանցի համոզմամբ՝ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը պետք է ծառայի Հայաստանի ազգային շահերին և ամրապնդի երկրի ինքնիշխանությունը, ոչ թե խորացնի կախվածությունը Ադրբեջանից։ Հակառակ դեպքում՝ խաղաղության գրավիչ կարգախոսների ներքո, ըստ Սուրենյանից, կարող է ձևավորվել մի համակարգ, որտեղ Ադրբեջանն իր ռազմական և քաղաքական ճնշման գործիքակազմը կհամալրի նաև տնտեսական լծակներով։