Թրամփը գովեստի խոսքեր է հնչեցրել Պեսկովի հասցեին. վերջինիս արձագանքը

Չինաստանի Շենժեն քաղաքում կայացած շփումների ընթացքում Դոնալդ Թրամփը մոտեցել է Դմիտրի Պեսկովին, թփթփացրել նրա ուսին և նշել, որ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը «գերազանց է կատարում իր աշխատանքը»։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱԽԿ գագաթնաժողովի շրջանակում իր հասցեին հնչեցրած գովեստի խոսքերը՝ նշելով, որ հպարտ է Սպիտակ տան ղեկավարի կողմից իր աշխատանքին տրված բարձր գնահատականով։

«Ինձ համար ամենակարևորն այն է, որ մեր նախագահն ինձ գոնե չնախատի»,- միաժամանակ «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինին ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

 

Leave a comment