https://arm.sputniknews.ru/20261122/eatm-taratsqum-hamategh-navtaveramshakman-gvortsarani-karucumy-kpashtpani-nvor-tshgnazhameric-109642107.html
ԵԱՏՄ տարածքում համատեղ նավթավերամշակման գործարանի կառուցումը կպաշտպանի նոր ճգնաժամերից
ԵԱՏՄ տարածքում համատեղ նավթավերամշակման գործարանի կառուցումը կպաշտպանի նոր ճգնաժամերից
Sputnik Արմենիա
Քանի դեռ չկա վառելիքի ընդհանուր պահուստ և ճգնաժամային իրավիճակներում փոխադարձ մատակարարումների հստակ կանոններ, յուրաքանչյուր երկիր ստիպված է ինքնուրույն… 22.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-22T14:53+0400
2026-11-22T14:53+0400
2026-11-22T14:53+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
նավթ
գործարան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2214/41/22144184_0:160:3073:1888_1920x0_80_0_0_9e0f13abde00e17e64e91af40df3d49e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում վառելիքի ընդհանուր պահուստի ստեղծումը և համատեղ նավթավերամշակման գործարանի կառուցումը՝ պաշարները Ղազախստանի տարածքում բաշխելով, միության անդամ երկրներին կպաշտպանեն նոր ճգնաժամերից։ Այս մասին հայտարարել է Ռազմավարական և ակադեմիական հետազոտությունների ինստիտուտի զարգացման գծով տնօրեն, Ղրղզստան–Ղազախստան գործարար խորհրդի համանախագահ Կուբատ Ռահիմովը։Նրա խոսքով՝ վառելիքի մատակարարումների հետ կապված ռիսկերը ընդհանուր են դարձել ամբողջ միության համար։ Քանի դեռ չկա վառելիքի ընդհանուր պահուստ և ճգնաժամային իրավիճակներում փոխադարձ մատակարարումների հստակ կանոններ, յուրաքանչյուր երկիր ստիպված է ինքնուրույն լուծել իր խնդիրները։Ռահիմովն առաջարկել է նաև քննարկել Կենտրոնական Ասիայում համատեղ խոշոր նավթավերամշակման գործարան կառուցելու հնարավորությունը։ Նրա գնահատմամբ՝ լոգիստիկ տեսանկյունից նման նախագծի իրականացման համար առավել նպատակահարմար է Ղազախստանը։Ավելի վաղ Հայաստանն ու Իրանը քննարկել էին Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցման շուրջ առնչվող հարցեր։ Այս փուլում իրանական կողմը պատրաստ է դիտարկել այդ հարցի վերաբերյալ հայկական կողմի առաջարկություններն ու դիտարկումները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2214/41/22144184_170:0:2901:2048_1920x0_80_0_0_18c09b6f4f71176d2f3ca0667784bfcf.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), նավթ, գործարան
եվրասիական տնտեսական միություն (եատմ), նավթ, գործարան
Բաժանորդագրվել
Քանի դեռ չկա վառելիքի ընդհանուր պահուստ և ճգնաժամային իրավիճակներում փոխադարձ մատակարարումների հստակ կանոններ, յուրաքանչյուր երկիր ստիպված է ինքնուրույն հաղթահարել խնդիրները։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում վառելիքի ընդհանուր պահուստի ստեղծումը և համատեղ նավթավերամշակման գործարանի կառուցումը՝ պաշարները Ղազախստանի տարածքում բաշխելով, միության անդամ երկրներին կպաշտպանեն նոր ճգնաժամերից։ Այս մասին հայտարարել է Ռազմավարական և ակադեմիական հետազոտությունների ինստիտուտի զարգացման գծով տնօրեն, Ղրղզստան–Ղազախստան գործարար խորհրդի համանախագահ Կուբատ Ռահիմովը։
«Պաշարների ճիշտ և խելամիտ բաշխումը, օրինակ՝ Ղազախստանում, անվտանգության բարձիկ կդառնա նաև Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների համար, որոնք ռուսական վառելիքի հիմնական ներկրողներն են»,– ասել է նա։
Նրա խոսքով՝ վառելիքի մատակարարումների հետ կապված ռիսկերը ընդհանուր են դարձել ամբողջ միության համար։ Քանի դեռ չկա վառելիքի ընդհանուր պահուստ և ճգնաժամային իրավիճակներում փոխադարձ մատակարարումների հստակ կանոններ, յուրաքանչյուր երկիր ստիպված է ինքնուրույն լուծել իր խնդիրները։
Ռահիմովն առաջարկել է նաև քննարկել Կենտրոնական Ասիայում համատեղ խոշոր նավթավերամշակման գործարան կառուցելու հնարավորությունը։ Նրա գնահատմամբ՝ լոգիստիկ տեսանկյունից նման նախագծի իրականացման համար առավել նպատակահարմար է Ղազախստանը։
Ավելի վաղ Հայաստանն ու Իրանը քննարկել էին Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցման շուրջ առնչվող հարցեր։ Այս փուլում իրանական կողմը պատրաստ է դիտարկել այդ հարցի վերաբերյալ հայկական կողմի առաջարկություններն ու դիտարկումները։