Նիգերիայում նավի խորտակման հետևանքով առնվազն 26 մարդ է զոհվել

Նիգերիայում նավի խորտակման հետևանքով առնվազն 26 մարդ է զոհվել

Նիգերիայի հարավում նավակի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ, հաղորդում է Vanguard թերթը՝ հղում անելով տեղական իշխանություններին մոտ կանգնած աղբյուրին։

«Ուրբաթ օրը Բայելսա նահանգում տեղի ունեցած նավակի վթարի զոհերի թիվը հասել է 26-ի», – հաղորդում է թերթը։

Ըստ թերթի՝ գերբեռնված ուղևորատար նավակը թաղման արարողության էր գնում, երբ ճանապարհորդության կեսին մեխանիկական խափանում է ստացել և խորտակվել։ Աղբյուրը նշել է, որ ուղևորներին փրկարար բաճկոններ չեն տրամադրվել, իսկ նավակն ինքնին շատ հին է եղել և օգտագործման համար անպիտան։

Իրավապահ մարմինները սկզբում հայտնել էին չորս զոհվածի և 24 փրկվածի մասին, սակայն շաբաթ երեկոյան ծովային ոստիկանությունը և ջրասուզակները հայտնաբերել էին ևս 22 մարմին։

Vanguard-ի տվյալներով՝ բոլոր փրկվածները բժշկական օգնության կարիք ունեին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ որոնողական աշխատանքները կշարունակվեն կիրակի օրը։

Leave a comment