Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի

Հասարակություն

22.11.2026 | 14:13

Երևան քաղաքում նոյեմբերի 22-ի ցերեկը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 23-24-ին, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 22-ի ցերեկը, 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 22-ի ցերեկը, 25-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 22-ի ցերեկը, 24- 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով, 23-ի գիշերը՝ 4-6 աստիճանով։

Leave a comment