Հորդառատ անձրևները հեղեղել են Սոչիի փողոցները, տներն ու դաշնային մայրուղիները

Բաժանորդագրվել

Սոչիում փոթորկի նախազգուշացում է գործում։ Փրկարարները հերթապահում են գետերի մոտակայքում, կոմունալ ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով։

Սոչիում նոյեմբերի 21-ի հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են փողոցներ, բակեր և ավտոճանապարհներ։ Առանձին հատվածներում տրանսպորտի երթևեկությունը խաթարվել է։ Այս մասին հայտնում է «Կուբան24»-ը։

Ադլերում հեղեղվել է Լենինի փողոցի մի հատվածը, դեպի Կուդեպստա երթևեկությունը փակ է։ Ա-147 դաշնային մայրուղում՝ Մամայսկի լեռնանցքից իջնելիս, ջուրը դուրս է եկել երթևեկելի հատված։ Գիշերը Սոչիի պետավտոտեսչությունը հայտնել էր, որ այդ հատվածում երթևեկությունը կազմակերպվել է մեկ գոտով։ Ավելի ուշ այն վերականգնվել է։

Տենևոյ նրբանցքում քարերով ցեխահոսքը քշել է մի ավտոմեքենա և սեղմել բետոնե բլոկին։ Ղեկին գտնվող կնոջը հաջողվել է ինքնուրույն դուրս գալ մեքենայից։ Ալպիյսկայա փողոցում քարահոսքը փակել է երթևեկելի հատվածը։

Բացի այդ, Խերոտա գետը դուրս է եկել ափերից։ Կեպշա և Խերոտա գետերում ջրի մակարդակի վտանգավոր քանակի բարձրացում է գրանցվել։ Քաղաքի որոշ շրջաններում ավտոմեքենաներ են հեղեղվել, ջուրը լցվել է նաև բնակելի շենքերի շքամուտքեր։

Սոչիում փոթորկի նախազգուշացում է գործում։ Փրկարարները հերթապահում են գետերի մոտակայքում, կոմունալ ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով։

Leave a comment