Փարիզում շարունակվում են գների բարձրացման դեմ բողոքի ակցիաները

 

 

Փարիզում շարունակվում են գների բարձրացման դեմ բողոքի ակցիաները, որոնց մասնակցում են տարբեր արհմիությունների անդամներ։ Ակցիայի մասնակիցները բողոքում են նաև ոստիկանական բռնության դեմ, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:

Նշվում է, որ այսօր բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ։

Ըստ Le Progres թերթի՝ Լիոնում ոստիկանությունը մի քանի անգամ արցունքաբեր գազ է կիրառել։ Իր հերթին Ouest-France թերթն էլ հայտնել է, որ ցուցարարները փորձել են շեղվել իրենց նշանակված երթուղուց և բախվել իրավապահ մարմինների հետ։

Leave a comment