«Մոլորակի վրա չկա 8 այնպիսի մեր հայրենակից, որ ամբողջ Սփյուռքի անունից խոսելու մանդատ ունենա»․ Մխիթար Հայրապետյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մոլորակի վրա չկա 8 այնպիսի մեր հայրենակից, որոնք բացառիկ ծառայություններ են մատուցել ՀՀ-ին և ժողովրդին, որոնք, այնուամենայնիվ, ունենան ամբողջ Սփյուռքի անունից խոսելու մանդատ»,- ասուլիսի ժամանակ ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով օրերս Սփյուռքի մի խումբ գործիչների տարածած հայտարարությանը: «Սփյուռքը մեծ է, բազմաշերտ, և Սփյուռքի հետ իբրև մեկ ընդհանրական մարմին խոսել ու հարաբերվել՝ կնշանակի չհասկանալ, չճանաչել Սփյուռքը։ Այստեղ ինձ մոտ 2 հարց է առաջանում․ կամ տվյալ մարդիկ իսկապես չեն ճանաչում Սփյուռքը, կամ խորապես հասկանում են, բայց փորձում են մանիպուլացնել»,- հավելեց նախարարը։

Leave a comment