Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր

Քաղաքականություն

21.11.2026 | 19:12

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Մալթայի արտաքին և եվրոպական հարցերի նախարար Քրիս Ֆերնի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստան-Մալթա հարաբերությունների խորացման, ՀՀ-ԵՄ շրջանակում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի զարգացման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր՝ ընդգծելով ինչպես երկկողմ, այնպես էլ ՀՀ-ԵՄ շրջանակներում փոխգործակցության ընդլայնման կարևորութունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների պարբերական անցկացմանը:

Վահան Կոստանյանը և Քրիս Ֆերնը մտքեր են փոխանակել նաև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման, գործարար կապերի ընդլայնման և առևտրաշրջանառության խթանմանն ուղղված գործնական քայլերի շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment