Քաղաքականություն
21.11.2026 | 18:02
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Dell Technologies ընկերության Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանների նախագահ Էդրիան Մաքդոնալդի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընկերության գործունեության ընդլայնման, ընթացիկ նախագծերի զարգացման և նոր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները համագործակցության հետագա ուղղությունների շուրջ։
«Վարչապետը կարևորել է վերջինիս մասնակցությունը Digitec 2026–ին և համագործակցության ընդլայնումը Dell Technologies-ի հետ։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը շեշտել է առկա նախագծերի հետագա զարգացման և նոր ներդրումային նախագծերի իրականացման հնարավորությունը։
Էդրիան Մաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունը՝ միաժամանակ հավելելով, որ Dell technologies–ը պատրաստ է քննարկել մեր երկրում ծրագրերի ընդլայնման հնարավորությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները հետագա աշխատանքների շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում։