https://arm.sputniknews.ru/20261121/hhn-ev-irany-bardzr-tekhnvolvogianeri-volvortum-hamagvortsakcutjan-ashkhatanqajin-khumb-ksteghtsen-109625653.html
ՀՀ–ն և Իրանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության աշխատանքային խումբ կստեղծեն
ՀՀ–ն և Իրանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության աշխատանքային խումբ կստեղծեն
Sputnik Արմենիա
Իրանցի նախարարն ընդգծել է, որ Հայաստանն ու Իրանը բազմադարյա պատմություն ունեցող բարեկամ երկրներ են, որոնց շահերը համընկնում են բազմաթիվ ուղղություններով։ 21.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-21T18:09+0400
2026-11-21T18:09+0400
2026-11-21T18:09+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
դավիթ թադևոսյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/15/109625226_0:42:800:492_1920x0_80_0_0_7c9ee124629f94ea057848ab3c791ad3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik․ Իրան-Հայաստան առաջադեմ տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով համատեղ աշխատանքային խումբ կստեղծվի։ Այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը։ Այսօր նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթթար Հաշեմիին։Հանդիպման ընթացքում քննարկվել է հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստան֊Իրան համատեղ համաժողովի և բիզնես ֆորումի կազմակերպման հնարավորությունը։Թադևոսյանը նշել է, որ երկու երկրների միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ, որոնք կարող են վերածվել փոխշահավետ նախաձեռնությունների և համատեղ ծրագրերի։Իրանցի նախարարն ընդգծել է, որ Հայաստանն ու Իրանը բազմադարյա պատմություն ունեցող բարեկամ երկրներ են, որոնց շահերը համընկնում են բազմաթիվ ուղղություններով։Հանդիպման ավարտին ստորագրվել է երկկողմ հանդիպման արձանագրություն՝ երկու նախարարությունների, ինչպես նաև Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ու «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև համագործակցության ուղղություններով։
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/15/109625226_45:0:756:533_1920x0_80_0_0_5ef422d714e7825e721bbcbfcc4dac71.jpg.webp
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, դավիթ թադևոսյան
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, դավիթ թադևոսյան
Իրանցի նախարարն ընդգծել է, որ Հայաստանն ու Իրանը բազմադարյա պատմություն ունեցող բարեկամ երկրներ են, որոնց շահերը համընկնում են բազմաթիվ ուղղություններով։
Հանդիպման ընթացքում քննարկվել է հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստան֊Իրան համատեղ համաժողովի և բիզնես ֆորումի կազմակերպման հնարավորությունը։
Թադևոսյանը նշել է, որ երկու երկրների միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ, որոնք կարող են վերածվել փոխշահավետ նախաձեռնությունների և համատեղ ծրագրերի։
«Համագործակցության հնարավոր ուղղությունների շարքում դիտարկվել են նաև հաճախականությունների կառավարումը, տեխնիկական փորձի փոխանակումը, սահմանային գոտիներում ռադիոխանգարումների կարգավորումը, օպտիկամանրաթելային ցանցերի ընդլայնումն ու միջազգային թողունակության ավելացումը, փոստային և լոգիստիկ ծառայությունները, միջսահմանային փոստային փոխանակումների զարգացումը, Հայաստանի տարածքով նոր տարանցիկ ուղիների ստեղծման հնարավորությունները և էլեկտրոնային առևտրի խթանումը»,- հայտնում են նախարարությունից։
Իրանցի նախարարն ընդգծել է, որ Հայաստանն ու Իրանը բազմադարյա պատմություն ունեցող բարեկամ երկրներ են, որոնց շահերը համընկնում են բազմաթիվ ուղղություններով։
Հանդիպման ավարտին ստորագրվել է երկկողմ հանդիպման արձանագրություն՝ երկու նախարարությունների, ինչպես նաև Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ու «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև համագործակցության ուղղություններով։