ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ

Քաղաքականություն

21.11.2026 | 13:33

Միգրացիայի 11-րդ միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է Միգրացիայի քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) գլխավոր տնօրենի տեղակալ Սեդեֆ Դիրինգի հետ։ Քննարկվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքը, արձանագրված առաջընթացն ու առկա մարտահրավերները։

ՆԳՆ հաղորդագրությունը՝ ստորև․

Միգրացիայի 11-րդ միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է Միգրացիայի քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) գլխավոր տնօրենի տեղակալ Սեդեֆ Դիրինգի հետ։

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքը, արձանագրված առաջընթացն ու առկա մարտահրավերները, նաև Հայաստանում սահմանների կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումները։

Արմեն Ղազարյանը կարևորել է ICMPD-ի գրասենյակի աշխատանքների շարունակականության ապահովումը։ Կողմերն անդրադարձել են ոլորտային ծրագրերի տեխնիկական աջակցության և անհրաժեշտ ռեսուրսների ներգրավման հնարավորություններին։ Անդրադարձ է կատարվել նաև ոլորտային գործընթացների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությանը:

Leave a comment