Գրիշա Սարգսյանը դարձել է հաղթող՝ նվաճելով ոսկե մեդալ (Տեսանյութ)

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում Հայաստանի պատանիների հավաքականի ներկայացուցիչ Գրիշա Սարգսյանը զուգափայտեր մարզագործիքի վարժությունում դարձել է հաղթող՝ նվաճելով ոսկե մեդալ։

«Շնորհավորում ենք Գրիշային և նրա մարզիչներին՝ հերթական հաջողության կապակցությամբ։ Մաղթում ենք նորանոր հաղթանակներ»,- ասվում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում։

Գրիշա Սարգսյանը պտտաձող մարզագործիքի վարժությունում նույնպես դարձել է հաղթող՝ նվաճելով ոսկե մեդալ։

Leave a comment