Մելանիա Թրամփը հույս է հայտնել, որ մինչև Սուրբ ծնունդ ռուս-ուկրաինական նոր հրադադար կհաստատվի

ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը հույս է հայտնել, որ Ռուսաստանը և Ուկրաինան մինչև Սուրբ ծնունդ կպայմանավորվեն նոր հրադադարի շուրջ։ Այս մասին նա ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Նախ և առաջ, ես կցանկանայի տեսնել հրադադարի ավելի շատ համաձայնագրեր։ Մենք կարող ենք դա կազմակերպել կարճ ժամանակահատվածում, եթե Ուկրաինան և Ռուսաստանը ցանկություն ունենան։ Բանակցություններն արդեն ընթանում են, ուստի հնարավոր է, որ մինչև Սուրբ ծնունդ ևս մեկ հրադադար հաստատվի», – նշել է տիկին Թրամփը։

Միացյալ Նահանգներում Սուրբ ծնունդը նշվում է դեկտեմբերի 24-ից 25-ի գիշերը։

Նոյեմբերի սկզբին ԱՄՆ առաջին տիկնոջ աջակցությամբ Զապորոժիեի մարզի Օլեշկի քաղաքում իրականացվել էր հումանիտար առաքելություն։ Այն կազմակերպվել էր Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Յանա Լանտրատովայի և նրա ուկրաինացի գործընկեր Դմիտրի Լուբինեցի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում։ Տեղի բնակիչների տարհանումը հեշտացնելու նպատակով Օլեշկիի շրջակայքում հրադադար էր հաստատվել, որն սկսվել էր հոկտեմբերի 27-ին, Երեւանի ժամանակով առավոտյան ժամը 4:00-ին, և տևել էր մոտ 6 օր։

Leave a comment