Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած Total Chess World Championship Tour Pilot 2026 շախմատի մրցաշարի 9-րդ տեղի համար մրցամարտում Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը 25.5:14.5 հաշվով հաղթել է հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսիին։

Հաղթողը որոշվել է երկու խաղային օրվա ընթացքում: Յուրաքանչյուր օր շախմատիստները անցկացնում էին 7 պարտիա՝ 4-ը՝ կայծակնային, 2-ը՝ արագ և 1-ը՝ դասական։ Կայծակնային շախմատում ամեն հաղթանակի համար մասնակիցները վաստակում են 1 միավոր, արագ շախմատում՝ 4, իսկ դասական շախմատում՝ 8 միավոր։

ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը զբաղեցրել է 14-րդ տեղը։

Մրցաշարի հաղթող է դարձել Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Ալիռեզա Ֆիրուզջան։ Երկրորդ տեղը զբաղեցրել է նիդերլանդցի Անիշ Գիրին, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ԱՄՆ-ի ներկայացոււցիչ Ֆաբիանո Կարուանան։

Հիշեցնենք, որ նախորդ փուլում Հայկ Մարտիրոսյանը վստահ հաղթանակ էր տարել հունգարացի գրոսմայստեր Ռիխարդ Ռապորտի նկատմամբ։

Խմբային փուլում հայ շախմատիստը ոչ-ոքի արդյունքով էր ավարտել հոլանդացի Անիշ Գիրիի, ադրբեջնացի Շախրիար Մամեդյարովի և ԱՄՆ-ի ներկայացուցիչ Աբհիմանյու Միշրայի հոտ հանդիպումները, հաղթել էր աշխարհի 16-րդ չեմպիոն, ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենին ու պարտվել էր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին: Մարտիրոսյանը 13 միավորով երրորդ տեղն էր գրավել C խմբում ու չէր կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ:

Leave a comment