Հանրապետության տարածքում նոյեմբերի 22-ին, 23- ի գիշերը առանձին շրջաններում, և 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։
Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 21-22-ին, 24-25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի։
Երևանում նոյեմբերի 21-ի երեկոյան, 22-ին, 23-ի գիշերային ժամերին և 25-ին պարբերաբար անձրև է սպասվում։ Մայրաքաղաքում նոյեմբերի 23-ի ցերեկը և 24-ին տեղումներ չեն կանխատեսվում։
Նոյեմբերի 21-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +16․․․+18 աստիճան, 23-ին՝ +11․․․+13: