Ռուսաստանը, Չինաստանն ու ԱՄՆ-ն աշխարհի ամենահզոր երկրներն են. Թրամփ

https://arm.sputniknews.ru/20261121/rusastany-chinastann-u-amn-n-ashkharhi-amenahzvor-erkrnern-en-tramp-109608762.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/12/109484391_94:0:1726:1224_1920x0_80_0_0_8a3613b047e891f375363279ac0468af.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, ռուսաստան, չինաստան, դոնալդ թրամփ

ամն, ռուսաստան, չինաստան, դոնալդ թրամփ

Բաժանորդագրվել

Սպիտակ տան ղեկավարը բարձր է գնահատել ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի հետ կայացած բանակցությունները։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանն աշխարհի երեք ամենաազդեցիկ երկրներն են, հատկապես տեխնոլոգիական ոլորտում։ Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ամփոփելով իր ասիական շրջագայությունը։

«Այս հարցում մենք զգալի առավելությամբ առաջատարն ենք աշխարհում։ Մենք, անշուշտ, ունենք այդ ուժը, մենք ամենահզորն ենք»,– նշել է Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը նաև բարձր է գնահատել Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ կայացած բանակցությունները։ Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում մասնակիցների միջև «անհավանական դրական մթնոլորտ» է ձևավորվել, իսկ շփումն անցել է «ֆանտաստիկ»։ Պուտինի հետ իր հարաբերությունները Թրամփը նույնպես «ֆանտաստիկ» է անվանել։

Բացի այդ, Թրամփն իր ասիական այցը համարել է ԱՄՆ պատմության մեջ ամենահաջողվածներից մեկը՝ ընդգծելով, որ չորս օրում հանդիպել է ավելի քան 20 երկրի ղեկավարի հետ և մասնակցել չորս գագաթնաժողովի։

Այցի ընթացքում Վաշինգտոնը կնքել է 2 առևտրային համաձայնագիր, իսկ ևս 10-ը նախատեսվում է ստորագրել մոտ ապագայում։

ԱՄՆ նախագահը շեշտել է, որ շրջագայության ընթացքում վերահաստատել է Վաշինգտոնի դաշնակցային կապերը տարածաշրջանի երկրների հետ և նպաստել համաշխարհային խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը։

Հիշեցնենք` ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդները նոյեմբերի 19-ին եռակողմ հանդիպում անցկացրին ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում։ Սա երեք երկրների ղեկավարների` պատմության մեջ առաջին հանդիպումն էր։ Պուտինը Չինաստանի և ԱՄՆ–ի առաջնորդների հետ հանդիպումը պատմության նոր էջ է որակել։
Պուտինը, Թրամփը և Սին խաղաղության հռչակագիր են ընդունել. ինչ են պայմանավորվել 3 երկրները

Leave a comment