Հրազդանում ԱԲ-ի վրա հիմնված ռոբոտաշինության ուսումնական կենտրոն կբացվի

Բաժանորդագրվել

Կենտրոն կհրավիրվեն նաև ՏՏ ընկերությունների մենեջերներ, որոնք կկարողանան հետևել ընդունակ դպրոցականներին և, հնարավոր է` իրենց համար ապագա աշխատակիցներ ընտրեն։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Հրազդան քաղաքում կբացվի արհեստական բանականության կիրառմամբ ռոբոտաշինության ուսումնական կենտրոն։ Նախագիծն իրականացնում է Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE)՝ Firebird ընկերության ֆինանսական աջակցությամբ։ Կենտրոնի բացումը նախատեսված է 2027 թվականին։

Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց UATE-ի գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը, Firebird ընկերությունը, որի տվյալների կենտրոնը տեղակայված է Հրազդանում, պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել ապագա ՏՏ մասնագետների պատրաստման գործում։ UATE-ի համար ևս մարզերում տեխնոլոգիական կրթության զարգացումն առաջնահերթ ուղղություններից է։

Կենտրոնը նախատեսված կլինի առաջին հերթին կլինի ավագ դպրոցի աշակերտների համար։ Նրանց համար կկազմակերպվեն արտադասարանական պարապմունքներ՝ այսպես կոչված ֆիզիկական արհեստական բանականության՝ ԱԲ-ով հագեցած ռոբոտների մշակման ուղղությամբ։ Հետագայում չի բացառվում նաև մեծահասակների համար կրթական ծրագրերի գործարկումը։

Հատուկ ուշադրության կենտրոնում կլինի սովորողների և տեխնոլոգիական ընկերությունների փոխգործակցությանը։ Նախատեսվում է ՏՏ բիզնեսի ներկայացուցիչներին պարբերաբար հրավիրել միջոցառումների և հաքաթոնների, որպեսզի տաղանդավոր դպրոցականները կարողանան ցուցադրել իրենց մշակումներն ու գրավել հնարավոր գործատուների ուշադրությունը։

Նախագիծը ներկայացվել է Երևանում մեկնարկած DigiTec բարձր տեխնոլոգիաների ցուցահանդես-համաժողովում։

Leave a comment