ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել Գյումրիում

https://arm.sputniknews.ru/20261120/eatm-andam-petutjunneri-maqsajin-tsarajutjunnery-21-vorvoshum-en-yndunel–gjumrium–109599293.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/14/109598421_116:0:1933:1363_1920x0_80_0_0_37f013d132dd2cba8bc74f999f3377d6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

պետական եկամուտների կոմիտե (պեկ)

պետական եկամուտների կոմիտե (պեկ)

Բաժանորդագրվել

Որոշվել է ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին ևս մեկ տարով վերանշանակել ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նախագահի տեղակալի պաշտոնում։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Գյումրիում անցկացված ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել է 21 որոշում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։

«Դրանք հիմնականում կոչված են լուծելու իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները և առաջադրելու միասնական լուծման մոտեցումներ»,–ասվում է ՀՀ ՊԵԿ–ի տարածած հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն` նիստի ընթացքում ՀՀ–ն զեկույցներ է ներկայացրել մաքսային արժեքի հայտարարագրի լրացման հետ կապված իրավակիրառ պրակտիկայի արդյունքներով ի հայտ եկած խնդիրների, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված հարցերի վերաբերյալ։

Նիստի ընթացքում որոշվել է ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին ևս մեկ տարով վերանշանակել ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նախագահի տեղակալի պաշտոնում։

Նիստի ավարտին ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վալերի Պիկալյովը Հակոբյանին պարգևատրել է Դաշնային մաքսային ծառայության 35-ամյակին նվիրված հոբելյանական մեդալով։

Հիշեցնենք` Գյումրիում նոյեմբերի 18-ից 20-ն անցկացվել է Եվրասիական տնտեսական միությանանդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետությունների պատվիրակությունները։ Միավորված կոլեգիայի 56-րդ նիստին նախորդել են փորձագիտական խմբերի աշխատանքային նիստերը։

ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 57-րդ նիստը կանցկացվի Ղրղզստանի Հանրապետությունում՝ 2027 թվականի առաջին եռամսյակում։

Leave a comment