Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը ճանաչվել է ռուսական «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ հոկտեմբերին, հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։
Հարցման արդյունքում 21-ամյա ֆուտբոլիստն առաջ է անցել Արտյոմ Շումանսկիից, որը երկար ժամանակ քվեարկության առաջատարն էր։
Անցած ամիս Կառլեն Հովհաննիսյանը մասնակցել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երեք հանդիպման։