Բանավոր զրույցներում նշվել է, որ ամենայն հավանականությամբ Youtube-ի մոնետիզացիան ապրիլի վերջին-մայիսի սկզբին կակտիվացվի. Հայրապետյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երկար ժամանակ Google և Youtube ընկերությունների հետ ՀՀ Կառավարությունը, մասնավորապես՝ ԲՏԱՆ-ն, ինչպես նաև ԱԳՆ մեր գործընկերները, բանակցություներ էինք վարում Youtube-ի գործընկերային ծրագիրն ակտիվացնելու նպատակով: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան այցի ընթացքում Youtube ընկերությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ մոնետիզացիան կամ դրամայնացումը գարնանը կակտիվացվի: Համենայնդեպս, մեզ հետ բանավոր զրույցներում նշվել է, որ ամենայն հավանականությամբ այն ապրիլի վերջին-մայիսի սկզբին կակտիվացվի»,- ասաց նա: