Վանաձորում բեռնատարն ավելի քան 15 ավտոմեքենա է ջարդել. տուժածների թվում երեխաներ կան

Բաժանորդագրվել

Իրավապահները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածների ինքնությունը։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Վանաձորում օտարերկրյա համարանիշներով բեռնատարն ավելի քան 15 ավտոմեքենա է ջարդել, բախվել ծառերին ու մխրճվել տաղավարի մեջ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 5 մարդ է տուժել, որոնցից 2-ը երեխաներ են։

Պատահարը գրանցվել է ժողովրդին «Կլոր ունիվերմագի» հարևանությամբ։ Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Վթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Իրավապահները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածների ինքնությունը։

Leave a comment