Google-ը կասեցրել է Փաստերի ստուգման միջազգային ցանցի հաշիվը

Փաստերի ստուգման միջազգային ցանցը (IFCN) հայտնել է, որ Google-ն ապօրինի կերպով և ընդմիշտ կասեցրել է իր հաշիվը։

Որպես այս քայլի պատճառ՝ Google-ը նշել է «արտահանման սահմանափակումները և պատժամիջոցների կիրառումը»։

IFCN-ն ընդգծել է, որ իր նկատմամբ որևէ պատժամիջոց չի կիրառվում, և որ այն լիովին պահպանում է բոլոր միջազգային օրենքներն ու կանոնակարգերը։ Այս հաշիվն օգտագործվել է ապատեղեկատվության դեմ պայքարի գլոբալ ջանքերը համակարգելու համար՝ միավորելով լրագրողների, կեղծ տեղեկատվությունը բացահայտող փորձագետների և փաստերի ստուգմամբ զբաղվող կազմակերպությունների ամբողջ աշխարհից։

Ի թիվս այլ բաների, Google-ի հաշիվն օգտագործվել է IFCN-ի YouTube ալիքը կառավարելու համար։ Այնտեղ հրապարակվել են նյութեր, որոնք հերքում են կեղծ պնդումներն ու ներկայացնում մեդիագրագիտությանը վերաբերող ուսուցողական դասեր։ Այժմ կազմակերպությունն այլևս հասանելիություն չունի այդ ալիքին։

IFCN-ի յություբյան ալիքում տեղադրված են եղել նյութեր, որոնք սովորեցրել են դիտողներին՝ ինչպես բացահայտել կեղծ տեղեկատվությունը, ստուգել աղբյուրները և օգտվել փաստերի ստուգման գործիքներից։ Ապատեղեկատվության կոնկրետ դեպքերի վերլուծություններին ուղեկցել են դասեր, որոնք օգնել են դիտողներին ինքնուրույն գնահատել տեղեկատվության արժանահավատությունը։

«Մեր հաշիվն օգտագործվում էր կարևոր կրթական նախաձեռնություններին աջակցելու և դրանք խթանելու համար։ Այդ նախաձեռնություններն ուղղված էին մանիպուլյացիաների նկատմամբ կայուն հասարակության ձևավորմանը, հավաստի տեղեկատվության մշակույթի խթանմանը և միջազգային համագործակցության ընդլայնմանը»,- պարզաբանել է IFCN-ի փոխնախագահ Դանիիլ Բիսլինգերը։

Նա լուրջ մտահոգություն է հայտնել Google-ի՝ հաշիվը արգելափակելու որոշման կապակցությամբ՝ նշելով, որ նման գործողությունները պետք է լինեն թափանցիկ, հիմնավորված և համահունչ թվային գործիքների հավասար հասանելիության, գիտելիքների ազատ փոխանակման և միջազգային համագործակցության սկզբունքներին։

GFCN-ը մտադիր է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա։ Ասոցիացիան կշարունակի այլընտրանքային հարթակներում հրապարակել կեղծ լուրերը հերքող նյութեր, ինչպես նաև կրթական բնույթի նյութեր։

Հաշվի կասեցման կապակցությամբ՝ GFCN-ը կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին հարգել տեղեկատվության ազատ փոխանակման սկզբունքները և դիմակայել քաղաքական ճնշումներին։

Leave a comment