Առանց գործարքի էլ կհեռացնենք. Սամվել Կարապետյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանի առաջարկին

https://arm.sputniknews.ru/20261120/aranc-gvortsarqi-el-kheracnenq-samvel-karapetjany-pataskhanec-nikvol-pashinjani-arajarkin-109592214.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0b/106740472_0:0:1600:1200_1920x0_80_0_0_c0055bca3420139247527fd03e8e0974.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նիկոլ փաշինյան, սամվել կարապետյան, ընդդիմություն

հայաստան, նիկոլ փաշինյան, սամվել կարապետյան, ընդդիմություն

Բաժանորդագրվել

Փաշինյանն ավելի վաղ ընդդիմությանը առաջարկել էր կողմ քվեարկել սահմանադրական հանրաքվեի անցկացմանը։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր փաստացի մերժեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ սահմանադրական հանրաքվեի հարցով ընդդիմության հետ գործարք կնքելու առաջարկը: Նա այդ մասին ասաց իր գործով դատական նիստից առաջ` պատասխանելով լրագրողների հարցերին։

Փաշինյանն ավելի վաղ ընդդիմությանը առաջարկել էր կողմ քվեարկել սահմանադրական հանրաքվեի անցկացմանը։ Եթե հանրաքվեի արդյունքում ժողովուրդը դեմ քվեարկի, Փաշինյանը խոստանում է հրաժարական ներկայացնել, եթե կողմ քվեարկի, խոստանում է կնքել խաղաղության պայմանագիրը, ավարտին հասցնել TRIPP-ի իրականացումն ու խաղաղության ինստիտուցիոնալացման հետ կապված որոշ հարցեր և կրկին հեռանալ։ Փաշինյանը պնդում է, որ սա է իրեն հեռացնելու ճանապարհը, այլապես ինքն է հեռացնելու ընդդիմությանը։

«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք ու շատ հեշտ։ Մենք ոչ մի առաջարկի կարիք չունենք և այսպես թե այնպես կհեռացնենք նրան», – ասաց Կարապետյանը։

Թե ինչպես է գնահատում Փաշինյանի հռետորաբանությունը իր ու ընդհանրապես ընդդիմության հասցեին, Կարապետյանը կարճ արձագանքեց. «Բուժման կարիք ունի»։

Հիշեցնենք` հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց` իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց` եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։

Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։

Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։

Հոկտեմբերի 29-ի ճեպազրույցում ՀՀ վարչապետը խոստացավ Սահմանադրության փոփոխությունների այնպիսի նախագիծ, որն ընդդիմության սրտով կլինի։ Միաժամանակ նա նաև հայտարարեց, որ իշխանությունը հնարավորություն ունի թեմայի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնել, որ ընդդիմությունը ստիպված լինի կողմ քվեարկել նախագծին։

Leave a comment