Տնային կալանքի տակ գտնվող 37-ամյա ամուսինը 5-ամյա որդու ներկայությամբ ծեծի է ենթարկել կնոջը, փորձել խեղդել

Տնային կալանքի տակ գտնվող 37-ամյա ամուսինը 5-ամյա որդու ներկայությամբ ծեծի է ենթարկել կնոջը, փորձել խեղդել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Գ-1» թաղամասի հասցեներից մեկում գտնվող տանը ամուսինը, գտնվելով տնային կալանքի տակ, ծեծի է ենթարկել կնոջը, փորձել է խեղդել, ինչպես նաև իր մոտ ունի անհայտ տեսակի հրազեն։

Ըստ սկզբնաղբյուրի՝ դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, և պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 12։30-ի սահմաններում, Աջափնյակ վարչական շրջանի հասցեներից մեկում գտնվող տանը կենցաղային և անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վարչական հսկողության տակ գտնվող 37-ամյա Տ․ Թ․-ն անչափահաս որդու՝ 5-ամյա Տ․ Թ․-ի ներկայությամբ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը՝ 34-ամյա Մ․ Ս․-ի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով աջ ձեռքի դաստակի արտաքին հատվածի վնասվածք։

Նա նաև փորձել է խեղդել կնոջը, ինչի հետևանքով վերջինիս պարանոցի աջ և ձախ հատվածներում առաջացել են քերծվածքներ և կարմրածություն։

Մաշտոցի համայնքային ոստիկաններին կինը հայտնել է, որ ամուսինը իր մոտ առկա ատրճանակն ուղղելով իր վրա՝ սպառնացել է սպանել իրեն, ինչն ինքը իրական է ընդունել։ Ոստիկանները առողջությանը վնաս պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Տ․ Թ․-ին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս «Գ-1» թաղամասի տներից մեկի հարակից բակում՝ աստիճանների տակ, հայտնաբերվել է մարտական «Մակարով» տեսակի, առանց գործարանային համարների ատրճանակ՝ լիցքավորված 8 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներով։

Leave a comment