Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է ֆուտբոլի Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը։
Աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը կմրցի ֆրանսիացիների հետ։
Մյուս զույգերն են`Նորվեգիա – Անգլիա, Նիդերլանդներ – Պորտուգալիա, Բելգիա – Գերմանիա։
Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կանցկացվեն 2027թ․ մարտի 25-27-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 28-30-ին։ Ազգերի լիգայի գործող չեմպիոնը Պորտուգալիայի հավաքականն է:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն այս մրցաշրջանում հանդես էր եկել C լիգայի երկրորդ խմբում, որտեղ 6 խաղից հետո 6 միավորով գրավել էր երրորդ տեղը:
Դավիթ Եղիազարյան